Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազը հաստատել է Դիանա Գասպարյանի քր․ վարույթի նյութերը, վերջինս այն որակում է կրկես
Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․
«Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին: Իսկ մինչ այդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս»:
Panorama.am-ին դատախազությունից հայտնեցին, որ Հսկող դատախազը հաստատել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան:

Հիշեցնենք, որ Վաղարշապատում ընտրությունները նշանակեցին այն բանից հետո, երբ այս տարվա մայիսի 15-ին ՔՊ-ական քաղաքապետ Դիաննա Գասպարյանը 7 տարի պաշտոնավարելուց հետո հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։
Դիանա Գասպարյանը, իր ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել։ Այժմ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարը, նրա ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը մեղադրյալի կարգավաիճակ ունեն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։
Մեղադրյալի կարգավիճակ ունեն Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։